31-ամյա կինը «հակառակ» է ծերանում եւ դեռահասի տեսք ունի

19:37   6 նոյեմբերի, 2018

Մեծ Բրիտանիայից 31-ամյա Էլիս Դոուսոնը ինչ-որ բանով նման է Բենջամին Բաթոնին. նա «հակառակ» է ծերանում եւ հիմա ավելի երիտասարդ է երեւում, քան երբ 15 տարեկան էր:

Երկու լուսանկարների համեմատությունը, որտեղ ձախից Էլիսը դեռահաս տարիքում է, իսկ աջից՝ արդեն մեծ տարիքում, հաստատում է նրա խոսքը: Երբ անգլուհին 15 տարեկան էր, ապա նրան հաճախ էին հասուն կնոջ հետ շփոթում, տարիներին զուգահեռ՝ նա սկսել է ավելի երիտասարդ երեւալ, եւ հիմա Էլիսին խանութում ալկոհոլային խմիչքներ չեն վաճառում՝ փաստաթղթեր պահանջելով: Իսկ եթե Էլիսը նվազագույն դիմահարդարում է կատարում, ապա նրան կարող են աշակերտուհու հետ շփոթել:

Ինքը Էլիսը կարծում է, որ իր արտաքինի համար պարտական է մաշկի խնամքի ճիշտ ռեժիմին, մեծ քանակությամբ ջուր գործածելուն եւ դեռահասության տարիներին առողջ սննդակարգին հետեւելուն: Նա, օրինակ, գրեթե չի ուտում տապակած կերակուրներ:

Կինը շեշտում է, որ երբեւէ իր կյանքում հատված կլինի, որից սկսած իսկապես կսկսի ծերանալ ոչ միայն կենսաբանորեն, այլեւ արտաքնապես: Սակայն առայժմ նա իրեն հոյակապ է զգում եւ ուրախանում է իր արտաքինով:

«Ինձնից հաճախ են փաստաթուղթ պահանջում ալկոհոլային երեկույթներին թույլ տալու համար,- պատմում է Էլիսը: - Իհարկե, անվտանգության աշխատակիցներից ոչ մեկը չի կասկածում, որ ես չկեղծված անձնագիր եմ ներկայացնում, սակայն նրանց զարմացնում է իմ արտաքինը: Հաճելի է տարիներին զուգահեռ արտաքինով դեռահասի փոխակերպվել, սակայն երբեմն դա կարող է զայրացնել: Քանի որ դեռահասներին այնքան էլ շատ մարդիկ չեն լուրջ ընդունում»:



© NEWS.am Medicine