Դիաբետիկներին ինչո՞ւ չի կարելի մարիխուանա ծխել

23:47   7 նոյեմբերի, 2018

Մարիխուանա օգտագործելը չափազանց վտանգավոր է 1-ին տիպի դիաբետով մարդկանց համար. նրանց մոտ ծանր՝ նույնիսկ մահվան ելքով բարդությունների առաջացման հավանականությունը շատ ավելի բարձր է, քան մյուս մարդկանց մոտ: Այս մասին նշված է JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

University of Colorado Anschutz Medical Campus-ի գիտնականները հարցում են անցկացրել 450 դիաբետիկների շրջանում, որոնց 30 տոկոսը բուսական թմրամիջոց է օգտագործում: Կանեփ չօգտագործող մարդկանց համեմատությամբ, մարիխուանա ծխող դիաբետիկները գրեթե 2 անգամ ավելի հաճախ են տառապել բարդությունից, որը հայտնի են որպես դիաբետիկ կետոասցիդոզ: Այս բարդությունը զարգանում է, երբ արյան մեջ շաքարի մակարդակը բավական երկար ժամանակ բարձր է մնում, եւ օրգանիզմը մեծ քանակությամբ կետոններ է արտադրում: Եթե վիճակը ընդհանրացնենք, հնարավոր է ջրազրկման զարգացում, ուղեղի այտուց, կոմա եւ մահ:

Գիտնականները հետազոտության շրջանակում կամավորներից արյան անալիզ են վերցրել գլիկացված հեմոգլոբինի (A1c) մակարդակը որոշելու համար, որը շաքարի ցուցանիշն արտացոլում է գրեթե 3 ամիս առաջ: 1-ին տիպի դիաբետով մարդկանց սովորաբար խորհուրդ են տալիս A1c-ի մակարդակը պահպանել 6,5 տոկոս նիշից ցածր: Մինչդեռ կանեփ օգտագործող մարդկանց մոտ միջին մակարդակը կազմել է 8,4 տոկոս, ինչը մեծացրել է սրտի նոպաների, կաթվածների, երիկամային անբավարարության, կուրության, անդամահատման եւ մահվան ելքի հավանականությունը: Համեմատության համար՝ բուսական թմրամիջոց չգործածող դիաբետիկների մոտ ցուցանիշը եղել է 7,6 տոկոս:



© NEWS.am Medicine