Ծխող մայրերի երեխաների շրջանում շլությունն ավելի հաճախ է զարգանում

15:10   8 նոյեմբերի, 2018

Ծխող մայրերի երեխաների շրջանում շլությունն ավելի հաճախ է զարգանում: Այս մասին նշված է Acta Ophthalmologica ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Գիտնականները նշում են, որ հղի կանանց ծխելը սերունդի առողջության վրա բացասաբար է անդրադառնում: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել են շլությամբ մոտ 5 հազար փոքրիկների եւ դեռահասների, ինչպես նաեւ 80 հազար առողջ երեխաների 20 դիտարկումների տվյալները:

Պարզվել է, որ օրական 10 ծխախոտից պակաս ծխող կանանց երեխաների մոտ շլության զարգացման հավանականությունը 17 տոկոսով մեծանում է: Ինչ վերաբերում է ծխելուց ավելի մեծ կախվածությամբ մայրերին, ապա նրանց դեպքում հավանականությունը հասնում է մինչեւ 80 տոկոսի:

Ուշագրավ է, որ մայրերի ծխելու եւ երեխաների մոտ շլության առաջացման միջեւ կապը դիտվել է տարբեր տնտեսական եւ սոցիալական խմբերի կանանց շրջանում: Սրա հետ կապված գիտնականները կարեւորում են հղիության ժամանակ ծխելուց հրաժարվելը: Նրանց խոսքով՝ անհրաժեշտ է, որ բժիշկները պարտադիր հաշվի առնեն փոքրիկների աչքերի առողջության վրա ծխելու ազդեցությունը:



© NEWS.am Medicine