r8 մոլեկուլ՝ նոր զե՞նք ընդդեմ կայուն բակտերիաների

18:18   8 նոյեմբերի, 2018

Stanford Cancer Institute-ից քիմիկոսները հաճախ օգտագործվող հակաբիոտիկը փոփոխել են, որպեսզի մեծացնեն դրա արդյունավետությունը ընդդեմ հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաների: Այս հայտնագործությունը եւս մեկ քայլ է հակաբիոտիկակայունության խնդրի հաղթահարման գործում:

Գիտնականները ոչ մեծ մոլեկուլ են ստեղծել, որն օգնում է սովորական հակաբիոտիկներին թափանցել բակտերիայի մեջ եւ այն ոչնչացնել: Այս մոլեկուլը հայտնի է որպես r8: Այն հակաբիոտիկին տառացիորեն տանում է բակտերիայի արտաքին պաշտպանական թաղանթի միջով եւ նպաստում ներսում դրա կուտակմանը:

Այս մոլեկուլի օգնությամբ հակաբիոտիկն արդյունավետ է դառնում մետիցիլինառեզիստենտ ոսկեգույն ստաֆիլոկոկի դեմ: Վանկոմիցինին (մետիցիլինառեզիստենտ ոսկեգույն ստաֆիլոկոկի դեմ պաշտպանության առաջին հավաքածուի հակաբիոտիկ) r8-ի հավելումը դեղամիջոցը 100 անգամ ավելի արդյունավետ է դարձրել:

Մասնագետները վստահ են, որ համանման կերպով կարելի է մոդիֆիկացնել նաեւ այլ հակաբիոտիկներն ու ընդհանրապես դեղերը՝ մեծացնելով դրանց արդյունավետությունը:

Հետազոտությունը ներկայացված է Journal of the American Chemical Society ամսագրում:



© NEWS.am Medicine