8 մթերք ընդդեմ սթրեսի եւ տագնապայնության

21:30   8 նոյեմբերի, 2018

Եթե տառապում եք սթրեսով կամ բարձր տագնապայնությամբ, ապա ձեր սննդակարգում հավելեք հետեւյալ մթերքները:

  1. Ընկույզի յուղով նեխուր: Այն պարունակում է ապիգենին, որը նյարդային համակարգը հանգստացնում է:
  2. Մանգոյի չիր: Կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ հանգստացնում նյարդերը:
  3. Ավոկադո: Օգտակար ճարպեր է պարունակում եւ օգնում հաղթահարել քաղցրի ձգտումը:
  4. Բանջարեղենով օմլետ: Սպիտակուցներն ու բանջարեղենը հենց այն են, ինչը հարկավոր է սթրեսի ժամանակ:
  5. Աշորայի կրեկերներ: Հեշտ են մարսվում եւ որպես ուտեստ հարմար են աշխատավայրում ուտելու համար:
  6. Կոկոսի փաթիլներ: Կարծիք կա, որ այն արագացնում է նյութափոխանակությունը եւ օգնում հաղթահարել քաղցրի ձգտումը:
  7. Սեւ շոկոլադ: Սեւ շոկոլադի 40 գրամն օգնում է սթրեսի հաղթահարմանը եւ բարձրացնում տրամադրությունը:
  8. Խորոված կարտոֆիլ: Եվս մեկ լավ ուտեստ, որը կօգնի նյարդերը հանգստացնելուն:


© NEWS.am Medicine