Երգչախմբում երգելը՝ Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի միջոց

13:45   10 նոյեմբերի, 2018

Երգչախմբում երգելը կարող է դառնալ ոչ միայն ժամանակը հաճելիորեն անցկացնելու միջոց, այլ նաեւ թեթեւացնել Պարկինսոնի հիվանդության ախտանիշները։

The Daily Mail-ը նշում է, որ Այովայի համալսարանի հետազոտողները հետեւել են Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 17 պացիենտի առողջական վիճակին, որի նպատակով թերապեւտիկ երգեցողության պարապմունքներ են անցկացվել։ Գիտնականները չափել են սրտի բաբախյունի մակարդակը, զարկերակային ճնշումը եւ սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը։

Բացի այդ, պացիենտները պատմել են, թե որքան հաճախ են զայրույթ, անհնագստություն, երջանկություն ու տխրություն զգում։

Առողջական վիճակի գնահատումը անցկացվել է պարապմունքներից մեկ ժամ առաջ, ինչպես նաեւ դրանիից անմիջապես հետո։ Պարզվել է, որ մեկ ժամ երգեցողությունն օգնում է նվազեցնել սրտի բաբախյունը, զարկերակային ճնշումը եւ կորտիզոլի մակարդակը։ Բացի այդ, բարելավվել էին նաեւ Պարկինսոնի հիվանդության ընդհանուր ապտանիշները։

Սրա հետ կապված գիտնականները կոչ են անում ուշադրություն դարձնել խմբակային կամ երգչախմբում երգելու թերապեւտիկ ազդեցությանը։



© NEWS.am Medicine