«Էրեբունի» ԲԿ-ում փրկել են 2,5 տարեկան ինսուլտով երեխայի կյանքը

16:43   10 նոյեմբերի, 2018

Գլխուղեղի կաթված՝ 2,5 տարեկան երեխայի մոտ: Փոքրիկ Ժաննա Բաքոյանին բժիշկներն ախտորոշել են ուղեղի իշիեմիկ ինսուլտ:

Արագածոտնի մարզից երեխային տեղափոխել են Երեւան, «Էրեբունի» ԲԿ, որտեղ առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի գլխուղեղի անոթների ստենտավորում:

Ինչպես հատնում է https://erebunimed.com-ը, ցերեբրովասկույլար նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Սահակյանը եւ ամերիկահայ հայտնի նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը կատարել են աննախադեպ միջամտություն:

4 ժամ տեւած վիրահատությունից հետո փոքրիկը տեղափոխվել է մանկական հիվանդանոց, իսկ մեկ շաբաթից՝ հիվանդանոցից դուրս գրվել:

Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am Medicine