Կինը դատարան է դիմել՝ սեքսի ժամանակ կաթվածահարվելու գանգատով

23:45   12 նոյեմբերի, 2018

Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը մերժել է 46-ամյա Քլեր Բասբիի հայցը, որը ֆինանսական փոխհատուցում էր պահանջում այն բանի համար, որ սեքսի ժամանակ կաթվածահարվել է:

New York Post-ը հայտնում է, որ կինը մտադիր էր Berkshire Bed կահույքի ընկերությունից դատարանով 1,3 մլն դոլար ստանալ այն պատճառով, որ սեքսի ժամանակ նոր մահճակալից «կատապուլտվել» է: Նրա խոսքով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զուգընկերը փորձել է դիրքը փոխել: Արդյունքում կինը տառացիորեն նետվել է մահճակալի թիկնակին, որից հետո հարվածել է հատակին եւ ողնաշարի վնասվածք ստացել:

Մինչդեռ, դատարանը հանգել է այն եզրակացության, որ տեղի ունեցածը ողբերգական պատահականություն է, եւ Berkshire Bed-ի մահճակալը ոչ մի թերություն չի ունեցել: Դատավորի կարծիքով՝ ստացած վնասվածքը «դիրքը փոխելու ամենաարտառոց եւ ամենաանհաջող փորձի» հետեւանքն է:



© NEWS.am Medicine