Հիվանդությունների օրացույց. Տարվա տարբեր եղանակներին ի՞նչ հիվանդություններով է հնարավոր վարակվել (ինֆոգրաֆիկա)

12:30   13 նոյեմբերի, 2018

Գրիպն ամենեւին միակ սեզոնային հիվանդությունը չէ. կան նվազագույնը եւս 30 հիվանդություններ, որոնցով վարակվելու հավանականությունը կախված է սեզոնից:

Օրինակ՝ ջրծաղիկով առավել հաճախ վարակվում են գարնանը, սեռական ինֆեկցիաներով, այդ թվում՝ սեռական օրգանների հերպեսով եւ սիֆիլիսով՝ ամռանը: Իսկ ահա աշնանը մարդկանցից շատերը, հատկապես երեխաները, որոնք ամառային արձակուրդներից հետո սկսում են դպրոց եւ մանկապարտեզ հաճախել, կարմրուկով են վարակվում:

Columbia Mailman School of Public Health-ից պրոֆեսոր Միկաելա Մարտինեզը վերլուծել է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ամերիկյան եւ եվրոպական կենտրոնների եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունը ու հիվանդությունների ցանկ ներկայացրել, որոնցով վարակվելու վտանգը կախված է սեզոնից: Նա իր հետազոտությունը հրապարակել է PLOS Pathogens ամսագրում:

Հարկ է նշել, որ ներկայացված են միջինացված տվյալներ, քանի որ յուրաքանչյուր կոնկրետ երկրում, կախված նրա կլիմիայական պայմաններից, հիվանդացությունը կարող է մյուսներից տարբերվել:

Եվ այսպես…

ԳԱՐՈՒՆ

ԱՄԱՌ

ԱՇՈՒՆ

ՁՄԵՌ



© NEWS.am Medicine