Այս սեզոնին ավելի շատ արմավ ուտելու 6 պատճառ

17:02   13 նոյեմբերի, 2018

Արմավի սեզոնը պաշտոնապես հայտարարվում է բացված: Խորհուրդ է տրվում աշնանը եւ ձմռանը հնարավորինս շատ արմավ ուտել, քանի որ դրանք մեծ քանակությամբ սննդարար նյութեր են պարունակում, որոնց շնորհիվ օրգանիզմի համար շատ օգտակար են:

Արմավն արդյունավետ է մրսածության դեմ պայքարում

Արմավը թեթեւացնում է հազը եւ նպաստում խորխի արտադրմանը, ուստի հազով ուղեկցվող մրսածության դեպքում այն ուղղակի անփոխարինելի է:

Դրանից բացի, արմավը հարուստ է ամինաթթուներով. եթե ամեն օր ուտեք արմավի կույտ եւ խմեք մեկ բաժակ կաթ, դուք կապահովեք ձեր օրգանիզմի համար բոլոր հիմնական ամինաթթուների՝ օգտակար սննդարար նյութերի նվազագույն պահանջը, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի նորմալ աշխատանքի համար:

Արմավն օգտակար է գլխի համար

Արմավի գործածումը խթանում է ուղեղի աշխատանքը՝ գլյուկոզայի մեծ քանակություն պարունակելու շնորհիվ: Կարծիք կա, որ այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում ձեռքի հետ արմավ են ուտում, աչքի են ընկնում կենտրոնանալու եւ վերլուծական մտածողության բարելավված ունակությամբ: Սակայն շաքարային դիաբետով մարդիկ պետք է զգուշություն պահպանեն. արմավը ձեր սննդակարգի մեջ ներառելուց առաջ անպայման խորհրդակցեք ձեր էնդոկրինոլոգի հետ:

Արմավը բջիջները պաշտպանում է ազատ ռադիկալներից

Արմավի չիրը պարունակում է ահռելի քանակությամբ պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտային նյութեր, որոնք ապահովում են բջիջների պաշտպանությունը ազատ ռադիկալների կողմից վնասվելուց:

Արմավն օգնում է հիպերտոնիայի դեպքում

Արմավի պարբերական գործածումը օգնում է ավելի լավ վերահսկել զարկերակային ճնշումը եւ բարելավում է հիպերտոնիկների ինքնազգացողությունը:

Սթրեսի դեպքում արմավը վիճակը բարելավում է

Արմավը պարունակում է բականաչափ շատ կալիում, մագնիում եւ В6 վիտամին, որոնք ամրացնում են հոգեվիճակը եւ էմոցիոնալ առողջությունը: Ուստի սթրեսի դեպքում արմավը կարող է զգալիորեն բարելավել ձեր ինքնազգացողությունը:

Արմավն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը

Արմավը նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը, այս պատճառով երիկամային հիվանդություններով մարդիկ պետք է այս մրգին հատուկ ուշադրություն դարձնեն՝ նախապես, իհարկե, սննդակարգում փոփոխությունների մասին խոսելով բուժող բժշկի հետ:



© NEWS.am Medicine