Մայրը կարող է աղջկան «ծրագրավորել» ակտիվ սեռական կյանք վարել

23:48   14 նոյեմբերի, 2018

Մայրը կարող է աղջկան «ծրագրավորել» ակտիվ սեռական կյանք վարել: Նման հետաքրքիր բացահայտում են արել ամերիկացի սոցիոլոգները:

Գիտնականները հիմնվում են տարիներ առաջ կատարված ուսումնասիրությունների արդյունքների վրա, որոնք ընդգրկել են մի քանի հազար մարդու:

PLoS One ամսագիրը հաղորդում է, որ հետազոտողները 24 տարի հետեւել են 8 հազար պատանիների, աղջիկների եւ նրանց երեխաների կյանքին: Հետազոտության առաջին փուլում մասնակիցները պարբերաբար գիտնականներին պատմել են իրենց սեռական կյանքի, ձախողված հարաբերությունների, նոր զուգընկերների, համատեղ կյանքը բարելավելու փորձերի մասին եւ այլն:

Այնուհետեւ նման հարցերին պատասխանել են փորձի առաջին փուլի մասնակիցների մեծացած երեխաները: Համադրելով ստացված տվյալները՝ սոցիոլոգները պարզել են, որ աղջիկների սեռական զուգընկերների թիվը գրեթե միշտ հավասար էր կամ մոտ էր իրենց մայրերի ամուսինների կամ զուգընկերների թվին (անգամ մինչեւ նրանց ծնվելը):

Ընդ որում՝ հաշվի են առնվել ինչպես պաշտոնապես գրանցված հարաբերությունները, այնպես էլ կարճ սիրավեպերը եւ քաղաքացիական ամուսնությունները:

Մինչդեռ ամուսնալուծությունները եւ այլ բաժանումները այդքան մեծ ազդեցություն չեն ունեցել աղջիկների հետագա ինտիմ կյանքի վրա:

Ստացվում է, որ մայրերի եւ դուստրերի սեռական վարքագծի ոչ բոլոր նմանություններն են բացատրվում դաստիարակությամբ կամ երեխաների հոգեկան աշխարհի վրա ամուսնալուծությունների ազդեցությամբ:

Գիտնականները չեն բացառում, որ նման օրինաչափությունը կարող է պայմանավորված լինել գենետիկ գործոններով:



© NEWS.am Medicine