Մարդու ուղեղում աղիքային բակտերիաներ են հայտնաբերվել

09:19   15 նոյեմբերի, 2018

Մարդու ուղեղում աղիքային բակտերիաներ են հայտնաբերվել: Նման սենսացիոն հայտնագործություն են կատարել Ալաբամայի համալսարանի աշխատակիցները:

Խոսքը Bacteroidetes, Firmicutes, Proteobacteria բակտերիաների մասին է: Արտաքին ագենտներից մարդու ուղեղը պաշտպանված է հեմատոէնցեֆալային պատնեշով, այնպես որ այս բակտերիաներ թափանցումը քթի միջով կամ արյունատար անոթներով կյանքին վտանգ սպառնացող սուր բորբոքմամբ է սպառնում:

Գիտնականներն իրենց հայտնագործությունը կատարել են շիզոֆրենիկների եւ առողջ մարդկանց համեմատության հետազոտություն կատարելիս: Էլեկտրոնային մանրադիտակի միջոցով փորձանմուշներում հայտնաբերվել են ցողունաձեւ անհայտ օբյեկտներ, իսկ հետագա անալիզով ուղեղում բակտերիաներ են հայտնաբերվել: Հայտնագործության ճշգրտության համար գիտնականները հետազոտվող բոլոր 34 նմուշները նորից են ստուգել:

Բացառված չէ, որ բակտերիաները մարդու ուղեղում են ապրում վաղուց, սակայն մինչեւ վերջերս դրանց գոյության փաստի հայտնաբերումն անհնար էր թվում: Դրանք գտնելուն օգնել է բարձրտեխնոլոգիական սարքավորումը, որը հնարավորություն է տալիս կատարել դետալացված լուսանկարներ:



© NEWS.am Medicine