Գլոբալ տաքացումը տղամարդկանց առողջությանը լուրջ վնաս կհասցնի. գիտնականներ

10:31   15 նոյեմբերի, 2018

Գլոբալ տաքացումը տղամարդկանց առողջությանը լուրջ վնաս կհասցնի՝ «հարվածելով» ֆերտիլությանը: Այսպիսի եզրակացություն են կատարել Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները, հայտնում է Nature Communications-ը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ջերմային ալիքները սերմնաբջիջներին երկարատեւ վնաս են հասցնում: Այսպես՝ փորձերը ցույց են տվել, որ միջատների արուների ֆերտիլությունը զգալիորեն պակասում է, երբ ջերմաստիճանը անցնում է միջինվիճակագրական ցուցանիշներից: Այսպես՝ հնգօրյա շոգից հետո, երբ ջերմաստիճանը նորման գերազանցել է 5-7 աստիճանով, բզեզների սերմնաբջիջները կիսով չափ նվազել են: Ջերմային երկրորդ ալիքը արուներին գործնականում ամլացրել է:

Ուշագրավ է, որ ջերմաստիճանային տատանումները ոչ մի ձեւով չեն անդրադարձել էգերի վրա:

Գիտնականներն ուշադրություն են դարձնում, որ շոգ եղանակին բեղմնավորված միջատների սերունդը արդյունքում պակաս բեղուն է, բացի այդ՝ ծնողներից ավելի քիչ է ապրում:

Ֆերտիլության վրա ջերմության համանման ազդեցություն կարող է դիտվել նաեւ մարդկանց դեպքում:



© NEWS.am Medicine