Ինչո՞ւ են հյուսիսային երկրների ժողովուրդներն ավելի շատ հակված ալկոհոլամոլությանը

23:45   15 նոյեմբերի, 2018

Բնակության վայրը կարող է ազդել ոգելիցի գործածման մակարդակի եւ նույնիսկ ալկոհոլամոլության հակվածության վրա, պնդում են University of Pittsburgh-ի մասնագետները:

Նրանց խոսքով՝ հյուսիսային երկրներում բնակվող մարդիկ, որտեղ ցուրտ է եւ արեգակի լույսը քիչ, ավելի շատ են ոգելից խմում, քան տաք, արեւային երկրների բնակիչները, նաեւ ավելի շատ են հակված ալկոհոլամոլությանը: Գիտնականների խոսքով՝ կլիմայական գործոնները նույնպես կապված են ոգելիցի ոչ չափավոր գործածման եւ լյարդի ալկոհոլային հիվանդությունների տարածվածության փաստերի հետ:

Ոգելիցը անոթները լայնացնող միջոց է, այն մեծացնում է տաք արյան հոսքը մաշկին, որն անչափ զգայուն է ջերմաստիճանի նկատմամբ: Այս պատճառով ալկոհոլի գործածումը կարող է ջերմության զգացում հաղորդել, որն այնքան անհրաժեշտ է հյուսիսային շրջանների բնակիչներին:

Ի դեպ, ոգելիցի գործածումը կապում են նաեւ դեպրեսիայի հետ, իսկ դրա զարգացման հավանականությունն ավելի մեծ է եւ ընթացքն ավելի ծանր, եթե մարդուն արեւի լույսը չի բավականացնում, իսկ օդի ջերմաստիճանը բավականին ցածր է:



© NEWS.am Medicine