1000 կալորիա այրելու 3 միջոց

19:51   17 նոյեմբերի, 2018

Համարվում է, որ ամենից շատ էներգիա է պահանջվում ուժային վարժությունների կատարման համար: Սակայն մարզման ժամանակ 1000 կալորիա այրելու նաեւ այլ եղանակներ կան:

Ընդմիջումներով վազք

Ընդմիջումներով մարզումները ամբողջ մարմինը լրջորեն ծանրաբեռնում են: Դրանք ավելացնում են դիմացկունությունը,  լավացնում են թոքերի գործառույթները,  բացի այդ մեծ քանակությամբ կալորիաներ են այրում:

Եթե դուք առավելագույն արագությամբ եք վազում, ժամանակ առ ժամանակ դադարներ տալով կամ հանգստանալու համար թեթեւ վազք կատարելով, դուք կարող եք ամեն կես ժամում 700-1000 կալորիա ծախսել:

Այս մոտեցումն ավելի արդյուանվետ է, քան ավանդական երկար վազքը, որը մեծ դիմացկունություն է պահանջում:

Ցատկեր եւ ոստյուններ

Ցատկերը եւ ոստյուններն իրենց արդյունավետությամբ կարելի է համեմատել վազքի, լողի եւ հեծանիվ վարելու հետ: Օրինակ՝  մեկ ժամ պարան թռնելով կարելի է 1000 կալորիա այրել:

Նման վարժությունների առավելությունը նրանում է, որ դրանք հատուկ սարքավորումներ չեն պահանջում՝ բավական է միայն ոստյունապարան ունենալ, կարելի է նաեւ ցանկացած այլ պարան կամ անգամ առանց դրա մարզվել:

Թեքվոնդո

Թեքվոնդոն  կալորիաները այրելու տեսանկյունից ամենալավ սպորտաձեւերից մեկն է: Կորեական մարտարվեստը մեկ ժամ մարզումներից հետո թույլ է տալիս ավելի քան 1000 կալորիա այրել: Թեքվոնդոն ներառում է գոտկատեղի եւ գլխի հատվածում հարվածների մի ամբողջական շարք, ցատկեր, վազք եւ այլ վարժություններ, որոնք ոչ միայն ուժեղ եւ ճարպիկ են դարձնում, այլեւ բարեկազմ:



© NEWS.am Medicine