5 հետաքրքիր փաստ գրիպի եւ ՍՇՎ-ի մասին

21:06   17 նոյեմբերի, 2018

Գրիպը եւ սուր շնչառական վիուսային վարակը (ՍՇՎ) ուշ աշնան եւ ձմռան ամենաքննարկվող թեմաներից են. այդ շրջանում, կարծես թե բոլորն են հիվանդանում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հիվանդության մասին մի քանի փաստ.

  1. Գրիպը եւ ՍՇՎ-ն/մրսածությունը նույնը չեն

Շատերը դեռ կարծում են, որ գրիպը,  ՍՇՎՎ-ն եւ մրսածությունը հոմանիշներ են: Իրականում դա ամենեւին էլ այդպես չէ: Գրիպն առաջանում է  օրթոմիքսովիրուսների ընտանիքի վիրուսից: Իսկ  ՍՇՎՎ-ի եւ մրսածության զարգացմանը հանգեցնում են այլ վիրուսներ, օրինակ՝ ադենո, ռինո, պիկորնավիրուսները եւ շատ այլ վիուսներ: Գրիպի վիրուսն ավելի շատ քան մյուսները ախտահարում են թոքերը, պնեւմոնիայի եւ այլ բարդությունների զարգացման հանգեցնում: Բացի այդ, գրիպը, որպես կանոն, ուղեկցվում է շատ բարձր ջերմությամբ (38,5-39оС), ինչը ՍՇՎՎ-ի ժամանակ սովորաբար չի լինում:

Տնային պայմաններում գրիպը մրսածությունից տարբերելը միշտ չէ, որ հնարավոր է: Միայն լաբորատորիայում է հնարավոր պարզել, թե որ վիրուսն է առաջացրել հիվանդությունը:

  1. ՍՇՎՎ-ի վիրուսները ավելի քան 250-ն են

Գիտությանը այսօր հայտնի են  ավելի քան 250 վիրուսներ, որոնք հանգեցնում են սուր շնչառական վարակների զարգացմանը: Այս բոլոր վիրուսները  որպես կանոն, ախտահարում են քթի խոռոչը եւ  կորոդը՝ առաջացնելով բորբոքում,  որն ուղեկցվում է քթից արտադրությամբ, հազով, փռշտոցով եւ մարմնի ընդհանուր թունավորումով:

Այս բոլոր վիրուսներն ունեն իրենց առանձնահատկությունները: Օրինակ ռինովիրուսները կեղեւ չունեն եւ արտաքին միջավայրում դիմացկուն չեն, սակայն դրանք կարող են արագ մուտացիայի ենթարկվել՝ խուսափելով իմունային համակարգի հարձակումներից:

 

  1. ՍՇՎՎ-ի եւ գրիպի ժամանակ պետք է զգույշ լինել դեղերի հետ

 Գրիպը եւ անգամ ՍՇՎՎ-ն ինչով պատահի բուժելն այնքան էլ  լավ գաղափար չէ: Համարվում է, որ օրինակ ջերմության դեմ դեղերը, ինչպես եւ ասպիրինը միայն նպաստում են ողջ օրգանիզմով վիրուսի տարածմանը: Վիրուսային վարակների պարագայում ոչ մի դեպքում չի կարելի հակաբիոտիկներ ընդունել. դրանից դուք ձեզ միայն ավելի վատ կզգաք:

Գրիպի եւ ՍՇՎՎ-ի դեմ արդյունավետ հակավիրուսային դեղերն այդքան էլ շատ չեն եւ դրանք պետք է ընդունել միայն բժշկի ցուցումով:

  1. Գրիպի եւ ՍՇՎՎ-ի վիրուսները անհավանական արագությամբ մուտացիայի են ենթարկվում

Բոլոր վիրուսները շատ արագ մուտացիայի են ենթարկվում, իսկ գրիպի եւ ՍՇՎՎ-ի վիրուսները՝ կրկնակի արագ: Քանի որ վիուսները շատ պարզ կառուցվածք ունեն, նրանց անհրաժեշտ չէ հետեւել, որ մուտացիայի արդյունքում առաջացած նոր վիրուսը կենսունակ էր. հաշվի առնելով մուտացիաների արագությունը նրանք անհանգստանալու պատճառ չունեն:

Մուտացիայի շնորհիվ վիրուսները սովորում են գոյատեւել եւ խուսափել պատվաստումների եւ դեղերի ազդեցությունից: Հենց այդ պատճառով դեռ անցյալ տարի արդյունավետ համարվող պատվաստանյութը այս տարի արդեն չի գործում եւ պետք է նորից պատվաստվել:

  1. Գրիպով եւ ՍՇՎՎ-ով ամենից շատ հիվանդանում են երեխաները

Մասնագետների խոսքով, Եվրոպայի չափահաս բնակիչը տարվա ընթացքում 2-5 անգամ մրսածություն է ունենում, իսկ երեխաները՝ 4-8 անգամ: Սա բացատրվում է այն փաստով, որ երեխաների իմունային համակարգը թույլ է եւ ավելի խոցելի է վիրուսների նկատմամբ: Ահա թե ինչու, եթե երեխան հիվանդանում է, չպետք է նրան մանկապարտեզ կամ դպրոց տանել, քանի որ այդ դեպքում նա կվարակի խմբի մեջ գտնվող երեխաների մեծ մասին:



© NEWS.am Medicine