Քթի լցվածության դեպքում 8 լավագույն մթերքները

11:52   19 նոյեմբերի, 2018

Քանի որ մրսածության եւ ՍՇՎ սեզոնը բարձրակետին է, քթի լցվածության խնդիրն ինչպես երբեք արդիական է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք կօգնեն վերացնել քթի լցվածությունը եւ վիճակը կթեթեւացնեն մրսածության ու ՍՇՎ-ի դեպքերում:

Կոճապղպեղ

Կոճապղպեղը պարունակում է ուժեղ հակաբորբոքային եւ հակաօքսիդանտային բաղադրիչներ, ուստի կոճապղպեղով թեյը կարող է օգնել շնչուղիները «բացելուն» եւ թեթեւացնել շնչառությունը:

Սոխ

Քթի լցվածության դեմ մեկ այլ տնական միջոց է սոխը: Այն հարուստ է ֆիտոնցիդներով՝ բուսական նյութեր, որոնք բակտերիաները ոչնչացնում են: Սոխը կարելի թարմ վիճակում ավելացնել աղցաններին կամ ջեռոցում տապակել:

Ծովաբողկ

Ծովաբողկի բաղադրության մեջ մտնող ֆիտոնցիդները օգնում են պայքարել ախտածին վիրուսների ու բակտերիաների դեմ եւ թեթեւացնում են շնչառությունը:

Բանջարեղենով հավի արգանակ

Բանջարեղենով հավի արգանակը նվազեցնում է բորբոքային պրոցեսների ինտենսիվությունը՝ պաշտպանելով հազի նոպաներից եւ բարելավելով շնչուղիների վիճակը:

Սուր համեմունքներ

Սուր համեմունքների օգտագործումը նույնպես օգնում է քթի լցվածության արագ հաղթահարմանը: Դրանից բացի, շատ համեմունքներ հակաբորբոքային ազդեցություն ունեն, ուստի մրսածության եւ ՍՇՎ-ի դեպքում ցանկալի է դրանք ավելացնել սննդակարգին:

Արքայախնձոր

Արքայախնձորում պարունակվող նյութերն արդյունավետորեն են պայքարում լորձաթաղանթի բորբոքային պրոցեսների դեմ:

Ցիտրուսայիններ

Ցիտրուսայինների մեջ պարունակվող С վիտամինը ակտիվացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը եւ օգնում հաղթահարել հարբուխը:

Ջուր

Քթի լցվածության դեպքում փորձեք տաք ջուր խմել՝ արդյունքը հաճելիորեն կզարմացնի: Եթե ձեզ սովորական տաք ջուրը հաճելի չէ, փորձեք թեյ խմել:



© NEWS.am Medicine