Գիտնականները պարզել են առողջ քաշի պահպանմանը նպաստող սննդակարգը

15:20   19 նոյեմբերի, 2018

Գիտնականները պարզել են, թե որ սննդակարգն է նպաստում առողջ քաշի պահպանմանը: MedicalXpress-ը հայտնում է, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ճաշացանկի մեջ ներառել շաքարի եւ մաքրված հացաբույսերի փոքր պարունակությամբ որակյալ մթերքներ:

Հանրային առողջության Չանի անվան Հարվարդի դպրոցի եւ Բոստոնի մանկական հիվանդանոցի  փորձագետները նշում են, որ նման սնունդը նվազեցնում է քրոնիկական հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Գիտնականները հերքել են ճարպերի եւ ածխաջրերի ունիվերսալ համահարաբերակցության գոյության մասին թեզը, որն առանց բացառության բոլորին համապատասխանում է:

Նշվել է, որ առողջ սնվելու համար անհրաժեշտ է հագեցած ճարպերը փոխարինել չհագեցած ճարպերով եւ նախապատվություն տալ հատիկավոր խոտաբույսերին եւ բանջարեղենին, այլ ոչ թե ռաֆինացված ածխաջրերին:



© NEWS.am Medicine