Ձկան յուղը նվազեցնում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը

22:36   19 նոյեմբերի, 2018

Ձկան յուղը նվազեցնում է վաղաժամ ծննդաբերության ռիսկը: The Daily Mail-ը հաղորդում է, որ հղիության ժամանակ ձկան յուղի ընդունումը կարող է 42 տոկոսով նվազեցնել վաղաժամ ծննդաբերության ռիսկը:

Գիտնականները նշում են, որ առողջարար ազդեցության գաղտնիքը Օմեգա-3 չհագեցած ճարպաթթուների մեջ է: Այս առնչությամբ խորհուրդ է տրվում ձկան յուղով բիոլոգիապես ակտիվ հավելումներ ընդունել հղիության 12-րդ շաբաթից:

70 ուսումնասիրություններ վերլուծելով՝ գիտնականները ուշադրություն են դարձրել, որ սննդակարգում ճարպային թթուների ավելացումը բարենպաստ ազդեցություն ունի:

Այսպես, մինչեւ հղիության 37-րդ շաբաթը վաղաժամ ծննդաբերության ռիսկը նվազել է 11 տոկոսով, իսկ մինչեւ 34-րդ շաբաթը՝ 42 տոկոսով: Բացի այդ փոքր քաշով երեխա ունենալու հավանականությունը նվազում էր 10 տոկոսով:

Մասնագետների խոսքով, ճարպաթթուների գերդոզավորումը ոչ մի ռիսկ չի պարունակում: Բիոլոգիապես ակտիվ հավելումների ընտրության ժամանակ կարեւորը պետք է ուշադրություն դարձնել 500-1000 3 մգ Օմեգա պարունակող հավելումներին:



© NEWS.am Medicine