Շատ շուտով կարող է գետնընկույզի  ալերգիայի դեմ դեղամիջոց հայտնվել

22:01   20 նոյեմբերի, 2018

ԱՄՆ-ում շուտով գետնընկույզի դեմ ալերգիա ունեցող մարդկանց համար նոր դեղամիջոց կգրանցեն. The New England Journal of Medicine-ում հրապարակվել են դեղամիջոցի ուսումնասիրության վերջնական արդյունքները: Դեղամիջոցը մարդկանց պաշտպանում է ալերգիայի լուրջ հետեւանքներից՝  աստիճանաբար բարձրացնելով  դրանց  հանդուրժողականությունը գետնընկույզի նկատմամբ:

Գետնընկույզի նկատմամբ ալերգիան համարվում է  ամենավտանագավորներից մեկը: Որոշ դեպքերում անգամ գետնընկույզի փոքր քանակը կարող է մահացու ելք ունենալ: Ալերգիայի այս տեսակը լայնորեն ատարծված է ԱՄՆ-ում:

Ալերգիկ հիվանդությունների, ասթմայի եւ իմունաբանության ամերիկյան կոլլեգիայի վերջին համաժողովին ներկայացվել են գետնընկույզի ալերգիայի ալերգեն-յուհատաուկ իմունաթերապիայի կլինիկական հետազոտությունների վերջնական արդյունքները:

Արդեն 2019 թվականի երկրորդ կեսին թերապիան պետք է հայտնվի շուկայում: Այն փորձարկվել է 4-55 տարեկան ավելի քան 500 հիվանդի մոտ: Կամավորների մեկ երրորդը ամեն օր պլացեբո  է ստացել, իսկ երկու երրորդը՝ գետնընկույզի մաքրված սպիտակուցի աճող չափաքանակներ՝ դրանք հասցնելով մեկ գետնընկույզին համարժեք չափաքանակի:

Ուսումնասիրությունները ավարտելուց հետո կամավորների 80 տոկոսի մոտ գետնընկույզի սպիտակուցի նկատմամբ կայուն դեսենսիբիլիզացիա (զգայունության նվազեցում) է նկատվել:

Գետնընկույզի ալերգիայի բուժման պաշտոնապես գրանցված մեթոդ դեռ չկա:

Բայց հիմա ամեն ինչ կարող է փոխվել: Գիտնականներն ընդգծում են, որ թերապիան արդյունավետ է, բայց այն ամենօրյա կիրառում է պահանջում: Հակառակ դեպքում, դրա արդյունավետությունը կնվազի:



© NEWS.am Medicine