Քաղցկեղի բուժումից հետո «անպտուղ» դարձած տղամարդը երկու աղջիկ է ունեցել

13:10   23 նոյեմբերի, 2018

Հարի Փեյջը 19 տարեկանում հիվանդացել էր լեյկեմիայով: Քիմիաթերապիան եւ ողնուղեղի փոխպատվաստումը օգնեցին նրան պայքարել հիվանդության դեմ, բայց ինչպես ասում էին բժիշկները, բուժումը նրան անպտուղ է դարձրել: Սակայն մի քանի տարի անց Հարին եւ նրա կինը ունեցան իրենց առաջին դստերը, որին նա Ռյան անվանեց՝ մահացած եղբոր պատվին, որը նրա ողնուղեղի դոնորն էր եւ որի շնորհիվ նա բուժվեց:

Հարիի խոսքով, մանկության տարիներին նա շատ էգոիստ էր եւ հիվանդությունը օգնեց իրեն դեպի լավը փոխվել եւ հասկանալ, թե որքան շատ էր եղբայրն իրեն սիրում:

«Ես շատ էգոիստ եւ եսակենտրոն երեխա էի: Ես այդ ժամանկ չէի հասկանում, ինչերի միջով է նա անցնել, որքան ցավ է զգացել իմ դոնորը դառնալու համար: Նա համակերպվող էր, մեծահոգի, իսկ ես ճիշտ նրա հակապատկերն էի: Նա առանց վարանելու ինձ տվեց իր ցողունային բջիջները, նա ուրախ էր այդ անել», - պատմել է Հարին:

Հարիի մոտ լեյկեմիան ախտորոշեցին 2002-ին: Նա այդ ժամանակ 19 տարեկան էր: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նա կտրուկ նիհարեց, իրեն թույլ զգաց, տանջվում էր մեջքի եւ կրծքավանդակի ցավերից: Ախտորոշումից հետո Հարին քիմիաթերապիայի երեք կուրս ստացավ, որից հետո նրան փոխպատվաստեցին եղբոր ողնուղեի ցողունային բջիջները:

4 տարի անց՝ 2006-ին, Ռյանը հանկարծամահ եղավ:

Հարիին ասում էին, որ քիմիաթերապիայից հետո նա չի կարողանա երեխաներ ունենալ: Բայց մի քանի տարի անց նա եւ կինը աղջիկ ունեցան, որին Ռյան Ջուլիա անվանեցին, որից հետո եւս մեկին՝ Օլիվիա Վիկտորիային:

Այժմ Հարին արդեն 35 տարեկան է: Նրա մոտ քաղցկեղի ռեցիդիվներ չեն եղել եւ այժմ նա սովորական կյանքով ապրում է իր ընտանիքի հետ:



© NEWS.am Medicine