5 մթերքներ, որոնք մեծացնում են դիաբետի  զարգացման ռիսկը

13:21   26 նոյեմբերի, 2018

2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ճշգրիտ պատճառները գիտությանը դեռ հայտնի չեն, սակայն, ենթադրվում է, որ սխալ սնվելը եւ ավելորդ քաշը կամ ճարպակալման առկայությունը զգալիորեն մեծացնում են այս հիվանդության զարգացման ռիսկը:

Ձեզ ենք ներկայացնում որոշ մթերքներ, որոնց չարաշահումը, ըստ մասնագետների, կարող է հանգեցնել դիաբետին:

  1. Քաղցր ըմպելիքներ

 Գազավորված եւ փաթեթներով հյութերը մեծացնում են դիաբետի զարգացման ռիսկը: Այդ հյութերում չկա ոչ բջջանյութ, ոչ որեւէ օգտակար վիտամին կամ հանքանյութեր, միայն շաքար (կամ ավելի վատ՝ շաքարի փոխարինիչներ) եւ քիմիական բուրավետիչներ եւ կոնսերվանտներ:

Երբ մարդը խմում է նման ըմպելիքները, նրա արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ բարձրանում է: Բացի այդ նման ըմպելիքների օգտագործումը հանգեցնում է ավելորդ քաշին, ինչը նույնպես մեծացնում է այս հիվանդության զարգացման ռիսկը:

  1. Ալյուրով պատրաստված սնունդ

Սպիտակ ռաֆինացված ալյուրից պատրաստված մթերքները՝ հացը, բուլկիները, թխվածքաբլիթները, մակարոնները արագ մարսվում են եւ արյան մեջ գլյուկոզայի կտրուկ բարձրացմանն են հանգեցնում:

Եթե դրանք սոված ստամոքսին ուտեք, ապա օրգանիզմը շատ «դատարկ»  կալորիաներ կստանա, ավելին՝ քիչ հետո սովածության զգացողություն կլինի:

Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կայուն պահելու համար, խորհուրդ է տրվում օրաբաժնում ներառել ամբողջական ցորենի այլուրից ուտեստներ, ինչպես նաեւ բանջարեղեն եւ չափավոր քանակի մրգեր:

  1. Տապակած սնունդ

Բազմաթիվ հետազոտությունների համաձայն, յուղոտ եւ տապակած մթերքների չարաշահումը նույնպես բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը:

  1. Երշիկ

Համարվում է, որ ամեն օր երշիկ, նրբերշիկ կամ վերամշակված մսից այլ մթերքներ օգտագործելու դեպքում օրգանիզմում ինսուլինի դեֆիցիտ կզարգանա: Այդ դեպքում դիաբետի զարգացման ռիսկը կրկնակի է դառնում:

  1. Սպիտակ բրինձ

Սպիտակ հղկված բրնձում քիչ բջջանյութ կա, բայց շատ օսլա եւ «դատարկ»   կալորիաներ: Սպիտակ բրինձն ավելի լավ է փոխարինել մուգ գույնի բրնձով կամ նախընտրությունը տալ ամբողջական հատիկով շիլաներին:



© NEWS.am Medicine