Ծանոթությունների եւ պոռնոկայքերը նպաստում են ՄԻԱՎ-ի տարածմանը. գիտնականներ

22:32   27 նոյեմբերի, 2018

Ծանոթությունների եւ պոռնոկայքերը նպաստում են երիտասարդների շրջանում ՄԻԱՎ վարակի համաճարակի տարածմանը, նախազգուշացնում է սեռական առողջության փորձագետ, բժիշկ Պիտեր Գրինհաուսը:

Նրա խոսքով՝ այսպիսի կայքերը մարդկանց մղում են պատահական սեռական կապերի, ընդ որում՝ հաճախ առանց պահպանակի օգտագործման: Մարդկանցից շատերը՝ ոգեւորված պոռնոգրաֆիական հոլովակներով, նաեւ անալ սեքսով են զբաղվում առանց պահպանակի: Այս ամենը կապված է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով, այդ թվում՝ ՄԻԱՎ ինֆեկցիայով վարակվելու մեծ վտանգի հետ: Ինչպես հայտնի է, անալ սեքսի ժամանակ ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է:

Ըստ մասնագետի, եթե երիտասարդները պատահական կապերի ընթացքում  չվերադառնան պահպանակների օգտագործման հին ու բարի պրակտիկային, դա կարող է հանգեցնել ՄԻԱՎ համաճարակի տարածմանը:

 Ծանոթությունների հավելվածների դարաշրջանից առաջ մարդիկ նախընտրում էին դեմ առ դեմ հանդիպել եւ մինչեւ սեքսին հասնելը շփվել, բացի այդ նրանք ավելի հազվադեպ էին անծանոթ մարդկանց հետ սեքսով զբաղվում:

«Եթե մարդիկ չսկսեն անալ սեքսի ժամանակ պահպանակներ օգտագործել, ավելի շատ մարդիկ կվարակվեն ՄԻԱՎ վարակով, դա անխուսափելի է», - նշեց բժիշկ Գրինհաուսը:



© NEWS.am Medicine