Կինը մահացել է հազվագյուտ հիվանդությունից, որով հղիության ժամանակ պտղից է վարակվել

10:27   28 նոյեմբերի, 2018

Կինը մահացել է հազվագյուտ հիվանդությունից, որով հղիության ժամանակ պտղից է վարակվել: Այս զարմանալի դեպքի մասին հաղորդվում է Journal of Neuropathology & Experimental Neurology-ում:

Կնոջ անունը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա դանիացի է: Երեխային նա ունեցել է 53 տարի առաջ եւ այդ ժամանակ վարակվել  Կրեյտցֆելդտ-Յակոբ հիվանդությամբ:

Այս հիվանդության դեպքում աստիճանաբար քայքայվում է մեծ կիսագդների եւ ուղեղի այլ հատվածների կեղեւը:

Այս հիվանդությունից 20 տարի առաջ մահացել էր կնոջ ամուսինը: Նրա մահից հետո կինը ԴՆԹ անալիզ հանձնեց, որպեսզի համոզվի այդ հիվանդության առկայությունում, բայց այն բացասական եղավ: Այնուամենայնիվ, մինչ 70 տարեկան դառնալը կնոջ մոտ ախտորոշեցին հենց Կրեյտցֆելդտ-Յակոբ հիվանդությունը:

Կոպենհագենի համալսարանի մասնագետները ենթադրել են, որ հազվագյուտ հիվանդությամբ վարակվելը տեղի է ունեցել հղիության ժամանակ: Կնոջ որդին այժմ 53 տարեկան է, նրա մոտ նույնպես Կրեյտցֆելդտ-Յակոբ հիվանդության նախանշաններ են հայտնվել:

Ըստ մասնագետների, որդին հորից ժառանգել է գեն, որը հանգեցնում է հիվանդությանը եւ դեռ պտուղ լինելով, այն փոխանցել  մորը: Տոքսիկ պրիոն սպիտակուցներ պարունակող սաղմնային բջիջները ընկերքի միջոցով արյան մեջ են տեղափոխվել եւ ժամանակի ընթացքում հասել են ուղեղ. հավանաբար, կինն այսպես է հիվանդացել:

Պրիոնային սպիտակուցները, որոնց մասին նշվում է, անոմալ կառուցվածք ունեն եւ կարող են վնասել առողջ սպիտակուցային կառուցվածքները, ինչը հանգեցնում է ուղեղի հյուսվածքների վնասմանը:  Դրանց պատճառով առաջացող Կրեյտցֆելդտ-Յակոբ հիվանդությունը միլիոնի դեպքում մեկի մոտ է հանդիպում:



© NEWS.am Medicine