Զարմանալի դեպք. Կինը ողջ է մնացել վթարի ժամանակ գլխատվելուց հետո (տեսանյութ)

11:39   28 նոյեմբերի, 2018

ԱՄՆ Միչիգան նահանգից Լայլա Դելինը (Lila DeLine) ծանր վնասվածքից հետո ողջ է մնացել, որը բժշկության մեջ հայտնի է որպես «գիլյոտինի էֆեկտ». վթարի ժամանակ նրա գլուխը պոկվել է, սակայն նա ոչ միայն ողջ է մնացել, այլեւ արդեն ոտքի է կանգնել:

Որոշ ժամանակ առաջ Լայլան ավտովթարի է ենթարկվել եւ վնասվածք ստացել, որի հետեւանքով ողնաշարը գանգից անջատվել է. բժշկական լեզվով սա նշանակում է «ներքին գլխատում» կամ «գիլյոտինի էֆեկտ»:

Բժիշկների խոսքով՝ Լայլայի ողջ մնալու հավանականությունը զրոյական էր: Բայց նրա բախտը բերել է, որ այդ պահին ամուսինը կողքին է հայտնվել, որն առաջինն է հասել վթարի վայր եւ կարողացել կնոջ գլուխը ճիշտ անշարժացնել մինչեւ շտապ օգնության ժամանելը: Դրանից բացի, Լայլային վիրահատած բժիշկներն իսկական հրաշք են կատարել՝ միացնելով գանգն ու ողնաշարը:

Վիրահատությունից հետո կինը որոշ ժամանակ կաթվածահարված էր, բայց հետո ոտքի է կանգնել: Հիմա նա քայլում է, պարզ վարժություններ կատարում, կերակուր պատրաստում: Լայլան կրում է հատուկ կորսետ, որը գլուխն անշարժացնում է, եւ այն չի հանում:

«Ես կարծում էի, թե մինչեւ իմ վերջին օրերը ինձ սպասում են թոքերի արհեստական օդափոխությունը եւ տակդիրները: Կանոնավոր վարեք մեքենան, դրանից կախված է ոչ միայն ձեր կյանքը, այլեւ օտարների»,- ասել է Լայլան:

Mary Free Bed Rehabilitation Hospital-ը հրապարակել է վիրահատությունից հետո Լայլայի վերականգնումը ներկայացնող հոլովակ:

Աղբյուրը եւ լուսանկարները՝ newsweek.com

Տեսանյութը՝ Mary Free Bed Rehabilitation Hospital



© NEWS.am Medicine