Աֆրիկայում մեկնարկում են Էբոլա տենդի դեմ փորձնական դեղամիջոցների փորձարկումները

14:45   28 նոյեմբերի, 2018

Կոնգոյի իշխանությունները «հավանություն» են տվել Էբոլա տենդի դեմ պայքարի համար միաժամանակ չորս փորձնական դեղամիջոցների կլինիկական հետազոտությունների անցկացմանը: Փորձարկումների հիմնական խնդիրն է այս դեղամիջոցների արդյունավետության գնահատումը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1975 թվականից Կոնգոյում գրանցվել է Էբոլա տենդի 10 բռնկում, ընդ որում՝ վերջին բռնկումը ճանաչվել է այս ամբողջ ժամանակահատվածում ամենախոշորը: Բռնկումն արագ ամփոփելու համար Կոնգոյում օգտագործել են փորձնական դեղամիջոցներ՝ շրջանցելով բոլոր ընդունված նորմերը: Հիմա դրանց կիրառումը խստորեն կկանոնակարգվի հետազոտության ուղեցույցով:

Բոլոր 4 փորձնական դեղամիջոցները mAb114 մոնոկլոնալ հակամարմիններ են, որոնք ըստ կառուցվածքի նման են ինֆեկցիայով հիվանդացած աֆրիկացու արյունից վերցված Էբոլա վիրուսի հակամարմիններին:

Դեղամիջոցի մշակմամբ զբաղվել են Mapp, Gilead, Regeneron ընկերությունները եւ ԱՄՆ կառավարական լաբորատորիաները:



© NEWS.am Medicine