Գոյություն ունի ալկոհոլամոլների 5 տեսակ. գիտնականներ

09:28   29 նոյեմբերի, 2018

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի համալսարանի (Penn State University) գիտնականները ալկոհոլամոլներին բաժանել են 5 տեսակի («ճյուղի»):

Alcohol and Alcoholism հայտնում է, որ հետազոտության շրջանակում վերլուծվել են ալկոհոլի եւ դրա հետ կապված հիվանդությունների ազգային համաճարակաբանական հետազոտության 5402 մասնակիցների տվյալները: Կամավորների տարիքը տատանվել է 18-ից մինչեւ 64 տարեկան, եւ նրանցից յուրաքանչյուրը մեկ տարի առաջ տառապել է ալկոհոլամոլությամբ:

Գիտնականները նրանց բաժանել են 5 տարբեր տեսակի.

  1. Նրանք, ովքեր ոգելիցի ազդեցության տակ հայտնվում են վտանգավոր իրավիճակներում, ինչը կարող է վնասվածքներ ստանալու հասցնել:
  2. Նրանք, ովքեր փորձում են կրճատել ալկոհոլային ըմպելիքների գործածումը, բայց չեն կարողանում:
  3. Նրանք, ովքեր կարծում են, որ խմելը չի խանգարում իրենց ընտանիքին, ընկերներին, աշխատանքին կամ հոբբիին:
  4. Նրանք, ովքեր ալկոհոլային ըմպելիքների գործածումից հետո բախվում են խումհարի կամ չեղարկման ախտանիշների հետ:
  5. Նրանք, ովքեր ալկոհոլի հետ կապված ամենամեծ աստիճանի խնդիրներ ունեն, քանի որ նրանց մոտ դրսեւորվում են ալկոհոլամոլության բոլոր ախտանշանները:

Մասնագետները նշում են, որ նման դասակարգումը պետք է հաշվի առնել ալկոհոլամոլության բուժման մեթոդն ընտրելիս:

Չնայած այն հանգամանքին, որ նշված տեսակներից յուրաքանչյուրը կարող է դիտվել բոլոր տարիքների մարդկանց շրջանում, այդուհանդերձ գոյություն ունեն որոշակի օրինաչափություններ: Այսպես՝ երիտասարդներին ավելի շատ համապատասխանում է այն տեսակը, որը բնորոշվում է ալկոհոլի ավելցուկային գործածմամբ՝ դրան հետեւող խումհարով: Իսկ ահա տարեց տարիքի մարդիկ (50-60 տարեկան), հակառակը, ձգտում են ոգելիցի չափաքանակի կրճատմանը:



© NEWS.am Medicine