Աշխարհում ամենագեր դեռահասը 100 կգ-ով նիհարել է (ֆոտո, տեսանյութ)

10:34   30 նոյեմբերի, 2018

Դելիից 14-ամյա Միհիր Ջաինը առաջին անգամ կարողացել է կինո գնալ 100 կգ-ով նիհարելու շնորհիվ: Մինչ այդ նա կշռում էր 237 կգ եւ աշխարհում ամենագեր տղայի ոչ հրապարակային տիտղոսակիրն էր: Նման քաշով նա չէր կարողանում նորմալ քայլել:

Ջաինը 5 տարեկանում արդեն 80 կգ էր կշռում եւ շարունակում էր քաշ հավաքել, քանի որ մեծ քանակությամբ տապակած կերակուր էր ուտում եւ գազավորված ըմպելիք խմում: Քանի որ նա մեծանում էր բուսակերների ընտանիքում, նրա սեղանի հիմնական ճաշատեսակներն էին տապակած կարտոֆիլը, բանջարեղենային կոտլետները, պաղպաղակը եւ քաղցր ըմպելիքները:

Արդեն այդ տարիքում նա քաշի նվազեցման վիրահատության կարիք ուներ, բայց շատ փոքր էր, ուստի մասնագետները նրան նիհարելու հաբեր էին նշանակել, սակայն նրա մայրը հայտնել էր, որ դեղերի պատճառով որդին շատ է թուլացել: Ջաինն աստիճանաբար անցել է տնային ուսումնառության, դադարել է ընկերների հետ շփվել:

Մինչեւ տղային վիրահատելը նրան օգնել են քաշի մի մասից ազատվել պորտեինների մեծ պարունակությամբ սննդակարգի շնորհիվ: Այնուհետեւ նա պատրաստվել է ստամոքսի փոքրացման վիրահատության, որից հետո սկսել է ուտել առողջ սնունդ եւ ֆիզիկական վարժություններ կատարել:

Արդյունքում նա նիհարել է 100 կիլոգրամով եւ պատրաստվում է այսուհետեւ եւս «նիհարել մինչեւ նորմալ չափերի հասնելը, որ ավելի շատ նորմալ բաներ անի»: Հիմա նա կշռում է մոտ 137 կգ, որը եւս նորմայից շատ բարձր է:



© NEWS.am Medicine