Ֆալոսի պլաստիկ վիրահատությունը կարող է փտախտի պատճառ դառնալ

23:55   30 նոյեմբերի, 2018

Ֆալոսի հաստացման վիրահատությունները կարող են հանգեցնել փտախտի եւ դեֆորմացիայի։ Այսպիսի եզրահանգման են եկել Իրվայնի (ԱՄՆ) Քալիֆորնիական համալսարանի մասնագետները։

Journal of Sexual Medicine-ը գրել է, որ փորձագետները հետեւել են 11 տղամարդկանց, որոնց մոտ սեռական օրգանի պլաստիկ վիրահատությունից հետո բարդացումներ են եղել։ Նրանցից ամենակրտսերը 21 տարեկան է եղել, ամենամեծը՝ 77։

Վիրահատության ժամանակ առնանդամի մեջ հատուկ ներարկում են անում, որը մեծացնում է դրա տրամագիծը։ Դրանք կա՛մ սիլիկոնային, կա՛մ ճարպային ներարկումներ են։

Փորձաքննության ենթարկվողներից չորսն ինքնուրույն իրենց ներարկում են արել, ինչը հանգեցրել է վարակի եւ փտախտի։ Տուժածների մեծ մասի դեպքում լրացուցիչ վիրահատության կարիք է զգացվել, որի հետեւանքով նրանք մասամբ կամ ամբողջովին զրկվել են սեռական օրգանից։

Փորձաքննության հեղինակները նշում են, որ առնանդամի հաստացման վիրահատությունները պրոպագանդվում են որպես անվտանգ, նվազագույն ռիսկով պրոցեդուրաներ։ Սակայն իրականում ռիսկերը ավելի քան մեծ են։ Օրինակ, 48-ամյա տղամարդու առնանդամը դեֆորմացվել է ճարպային ներարկումներից հետո։

։ «Որոշ դեպքերում նրանց կբավարարեր հոգեթերապիայի կուրսը»,- նշում են մասնագետները։

Այս ամենի հետ կապված՝ փորձագետները խորհուրդ են տալիս այս վիրահատությանը դիմելու ցանկությունը քննարկել պրոֆեսիոնալ բժիշկների հետ։ «Հնարավոր են քայքայիչ եւ երկարատեւ բարդություններ»,- ամփոփում են հետազոտության հեղինակները։



© NEWS.am Medicine