12:14 2 դեկտեմբերի, 2018Ծխելուց հրաժարվելը մեծ նշանակություն ունի կանանց առողջության համար: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ վատ սովորությունից հրաժարվելով կինն ինքնաբերաբար նվազեցնում է մենոպաուզայից հետո գլխուղեղի կաթվածի զարգացման ռիսկը:
Միչիգանի համալսարանից մասնագետները պարզել են, որ ծխելը կարող է հանգեցնել զարկերակների աշխատանքի խանգարումներին: Ծխելը թողնելը բարենպաստ ազդեցություն է ունենում զարկերակների վրա, նվազեցնում է թրոմբների առաջացման վտանգը, որոնք կարող են իշեմիկ կաթվածի առաջացման պատճառ դառնալ:
Գիտնականները նշում են, որ մենոպաուզայի ժամանակ հաճախ օրգանիզմում մետաբոլիկ փոփոխություններ են կատարվում, այդ թվում՝ խոլեստերինի մակարդակի եւ արյան ճնշման տատանումներ: Այդ կապակցությամբ կարող են զգալիորեն մեծանալ գլխուղեղի կաթվածի եւ սրտի կաթվածի ռիսկերը:
Այդ կապակցությամբ ծխելուց հրաժարվելը մեծ նշանակություն ունի կանանց առողջության համար:
Կաթվածի կանխարգելման գործում նաեւ նշվել է ֆիզիկական ակտիվության եւ առողջ սնվելու դերը: