Միկրոասեղներով սպեղանին կարող է կաթվածից հետո սրտամկանը վերականգնել

09:31   3 դեկտեմբերի, 2018

Մի խումբ գիտնականներ միկրոասեղներով սպեղանի են մշակել (MN-CSC), որը կարող է փոխել սրտի նոպա վերապրած մարդկանց կյանքը. սպեղանին կարող է նպաստել կաթվածից հետո սրտամկանի վերականգնմանը: Այս մասին հայտնում է Science Advances գիտական ամսագիրը:

Այսօրվա դրությամբ սպեղանին թեստավորել են կենդանիների, առնետների եւ խոզերի վրա (որոնց սիրտը շատ նման է մարդու սրտին):

Սրտի նոպայի ժամանակ սրտամկանի որոշ հատվածներին արյան մատակարարումը դադարում է: Սա բերում է բջիջների մահվան եւ ընդհանրապես օրգանի վնասման, որի հետեւանքով սիրտն այլեւս չի կարող 100 տոկոսով գործել: Ընդ որում՝ հայտնի է, որ ցողունային բջիջները եւ ոչ հասուն բջիջները կարող են ստացած վնասվածքները վերականգնել: Խնդիրը միայն այս բջիջները վնասված հատվածներ հասցնելու մեթոդն է:

Վերջին հետազոտությունների շրջանակում մասնագետները սրտի մեջ են ինտեգրել սպեղանի, որը միկրոասեղների միջոցով ստրոմալ (ոչ հասուն) բջիջների արտադրած ակտիվ միացությունը հասցնում է անմիջապես սրտի բջիջներ: Սա թույլ է տալիս կապ հաստատել եւ գործարկել վերականգնման՝ միոցիտների (մկանային բջիջներ) բազմացման եւ նոր անոթների ստեղծման պրոցեսը:

Հիմա գիտնականները որոնում են առանց բաց վիրահատության սպեղանին սրտի վրա պատվաստելու եղանակը:



© NEWS.am Medicine