Էրեբունի ԲԿ մամմոլոգիայի բաժանմունքը փոխում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման մասին պատկերացումները

12:04   3 դեկտեմբերի, 2018

Էրեբունի բժշկական կենտրոնի մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքն ամբողջովին փոխվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման մասին պատկերացումները: Ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը վիրահատարան է մտնում բոլորովին այլ սկզբունքով՝ կրծքագեղձի գոյացությունը կհեռացվի, սակայն կնողջ կուրծքը կպահպանվի:

Մինչեւ 90 տոկոս դեպքերում կնոջ կուրծքը հնարավոր է պահպանել: Դրա համար, պարզապես, մասնագիտական ու տեխնիկական լուրջ հմտություններ են հարկավոր: Այդ պատասխանատվությունը Էրեբունի բժշկական կենտրոնը ստանձնել է արդեն մի քանի ամիս:

Բաժանմունքը բացվեց ժամանակի պահանջով, քանի որ քաղցկեղի տեսակների մեջ կանանց շրջանում կրծքագեղձինն առաջատարն է: Նորաբաց բաժանմունքում, մեկ հարկում  բոլոր ծառայություններն են՝ սկսած ախտորոշումից մինչեւ տարբեր մասնագետների խորհրդատվություն: Համալիր բուժօգնություն ներառող այս բաժանմուքնները աշխարհում ստացել են breast unit անվանումը:

Բաժանմունքը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս նույնիսկ ամենավաղ փուլերում ախտորոշել հիվանդությունը, կատարել վիրահատություններ՝ առանց կուրծքը հեռացնելու եւ անհրաժեշտության դեպքում իրականացնել քիմիաթերապիա՝ աշխարհում ընդունված նորագույն պրոտոկոլներով:

Մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունում կատարվում է նաեւ կրկին կնոջ համար կարեւոր՝ վերականգնողական վիրահատություններ: Այն անհրաժեշտություն է այն դեպքերում, երբ նախկին վիրահատության ընթացքում արդեն իսկ կուրծքը հեռացվել է:   

Թեեւ բաժանմուքը նորաբաց է, սակայն արդեն իսկ այստեղ հանրապետութւյան տարբեր հատվածներից ու արտերկրից գալիս են կանայք, որոնք վստահ են՝ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում վիրահատությունը նրանց համար հաշմանդամության պատճառ չի դառնա:

Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am Medicine