Մարաթոններին սիրողական մարզիկների մասնակցությունը կարող է սրտի համար վտանգավոր լինել

10:45   4 դեկտեմբերի, 2018

Մարաթոններին սիրողական մարզիկների մասնակցությունը կարող է սրտի համար վտանգավոր լինել, նշված է Circulation ամսագրում հրապարակված հոդվածում: Սրտի վրա երկարատեւ ծանրաբեռնվածությունը կտրուկ մեծացնում է այն նյութերի պարունակությունը, որոնք կարող են նոպա առաջացնել:

Այն հանգամանքով պայմանավորված, որ մարաթոնյան վազքերը տարածվում են սիրողական մարզիկների շրջանում, մասնագետները նորեկներին խորհուրդ են տալիս ընտրել ավելի կարճ տարածությունները:

Գիտնականները հետազոտության շրջանակում հետեւել են 300 առողջ կամավորների արյան բաղադրության փոփոխություններին, որոնք վազել են 3 տարբեր տարածությամբ՝ 10 կիլոմետր, կիսամարաթոն եւ մարաթոն:

Փորձագետներին հետաքրքրում էին 4 առանցքային սպիտակուցների խտության փոփոխությունները, որոնք ցույց են տալիս սրտի վրա մեծ ծանրաբեռնվածությունը եւ օրգանի աշխատանքում խնդիրների հայտնվելը: Խոսքը T եւ I տրոպոնինի, կրեատին կինազի եւ BNPT-ի մասին է: 

Պարզվել է, որ ի տարբերություն կարճ տարածությամբ վազքի՝ մարաթոնը կտրուկ մեծացրել է սպիտակուցների 4 տեսակների խտությունը: Սա նշանակում է, որ մարաթոնյան վազքերը կարող են լուրջ վտանգ սպառնալ չպատրաստված օրգանիզմին:



© NEWS.am Medicine