Ի՞նչ խնդիրներ կարող է օրգանիզմում առաջացնել B12 վիտամինի պակասը

18:22   4 դեկտեմբերի, 2018

B12 վիտամինի պակասը կարող է մի շարք նյարդային եւ հոգեկան խանգարումների հանգեցնել: Եթե դրանք անուշադրության մատնվեն, կարող են զարգանալ եւ անդառնալի հետեւանքների հանգեցնել: Այս մասին պատմել է Mayo Clinic’s Healthy Living Program-ից բժիշկ Դոնալդ Հենսրադը՝ պատասխանելով New York Times-ի ընթերղոցների հարցերին:

B12 վիտամինը շատ կարեւոր դեր է խաղում օրգանիզմում: Այն մասնավորապես անհրաժեշտ է էրիթրոցիտների ճիշտ ձեւավորման համար, ինչպես նաեւ նյարդային համակարգի նորմալ գործունեության եւ ԴՆԹ-ի սինթեզի համար:

Այս վիտամինը պարունալկվում է ձկան, մսի, ձվի եւ կաթնամթերքի մեջ, ինչպես նաեւ խմորասնկեր պարունակող  մթերքներում: Այս վիտամինի պակասը ժամանակի ընթացքում կարող  է զարգանալ վեգանների մոտ, եթե նրանք ոչ մի կենդանական ծագման սնունդ չեն օգտագործում եւ վիտամինային հավելումներ չեն ընդունում: B12 վիտամինի պակասը հաճախ նկատվում է ծեր մարդկանց մոտ, քանի որ տարիքի հետ ստամոքսում աղաթթվի արտազատման նվազեցման պատճառով նրանց օրգանիզմը սկսում է այս վիտամինը վատ յուրացնել:

B12 վիտամինի պակասը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ հոգնածություն, թուլություն, փորկապություն, ախորժակի եւ քաշի կորուստ: Բացի այդ, դրա պակասի դեպքում կարող է դեպրեսիա, կողմնորոշման խախտում, դեմենցիա, հիշողության վատացում եւ բերանում կամ լեզվի վրա ցավի զգացողություններ լինել: B12 վիտամինի պակասը կարող է նաեւ անեմիայի որոշակի տեսակի հանգեցնել, որը կոչվում է մեգալոբլաստային կամ պերնիցիոզ:

Այս վիտամինի պակասի կանխարգելման համար պետք է օրաբաժնում ներառել մթերքներ, որոնք պարունակում են վիտամին A: Իսկ եթե ինչ-որ պատճառով դա հնարավոր չէ անել, հարկավոր է բժկի հետ խոսել վիտամինային հավելումների ընդունման նպատակահարմարության մասին:



© NEWS.am Medicine