Առավոտյան սեքսը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը  

23:45   4 դեկտեմբերի, 2018

Գիտնկանները աշխատանքի արդյունավետության բարձացման հաճելի միջոց են գտել: Օրեգոնի եւ Վաշինգթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ առավոտյան սեքսը բարձրացնում է աշխատունակությունը եւ աշխատանքի որակը:

Journal of Management գիտական ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն փորձին մասնակցել է 159 մարդ, որոնք պետք է առավոտյան աշխատանքի գնալուց առաջ տրվեին սիրո հաճույքներին: Հետազոտության արդյունքներով, որը տեւել է 2 շաբաթ, փորձագետները եկել են եզրակացության, որ սեքսուալ ակտիվությունը եւ աշխատունակությունը փոխկապված են:

Այսպես, սեքսի պակասի պատճառով աշխատանքային ակտիվությունը եւ մոտիվացիան նվազում է, իսկ առավոտյան սեքսով զբաղվելը՝ ընդհակառակը նվազեցնում  է սթրեսը եւ բարձրացնում աշխատանքի արտադրողականությունը:

Բացի այդ, առավոտյան սեքսից հետո մարդիկ ավելի հաճույքով են գնում աշխատանքի:

Այսպիսով, նրանք, ովքեր աշխատանքից հետո ուժասպառ գալիս են տուն եւ սեքսով զբաղվելու որեւէ ցանկություն չեն ունենում, գիտնականները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել առավոտյան սեքսի առավելություններին: Հակառակ դեպքում անձնական կյանքի անբավարարվածությունը պարտադիր կանդրադառնա նաեւ աշխատանքի եւ կարիերայի վրա:

Եվս մեկ գործոն. ըստ գիտնականների, առավտոյան սեքսը ոչ միայն լավ համընկնում է մարդու բիոռիթմերի հետ, այլեւ ինտիմ հարաբերություններն ավելի վառ է դարձնում:



© NEWS.am Medicine