Facebook-ով երեխայի անվան ընտրությունը ճիշտ մարքեթինգային քայլ է. փորձագետներ

18:29   5 դեկտեմբերի, 2018

Երիտասարդ ծնողները երեխայի անվան ընտրության ժամանակ սոցցանցերից են օգտվում: New York Post-ը նշում է, որ փորձագետները համակարծիք են, որ այս քայլին ծնողները դիմում են գործնական պատկերացումներից ելնելով:

Բանն այն է, որ մանրամասն ընտրելուց հետո շատ ծնողներ ձգտում են ոչ միայն նրա անունով էլեկտրոնային փոստի հասցե, Instagram-ի էջ, Youtube-ի ալիք, այլեւ դոմեն  գրանցել:

Նման պրագմատիկ հայացքը բնորոշ է ոչ միայն 2000-ականների սերունդներին: Ավելի մեծ սերունդների ծնողները նույնպես կողմ են, որպեսզի իրենց երեխաները համարյա ծնվելուց անմիջապես հետո հայտնվեն համացանցում:

Օրինակ 41-ամյա Սթիվեն Սայդելը՝  (Stephen Seidel) The Seidel Agency կոնսալթինգային ընկերության հիմնադիրն, իր դստեր անունը ընտրել է Facebook սոցցանցով: Ծնվելուց քիչ հետո ծնողները նրա անունով YouTube-ի ալիք են գրանցել, դոմենի անուն եւ Gmail-ում էլ.փոստի հասցե:

Նրա խոսքով, դրա նպատակը դստերն օգնելն է ապագայում սեփական բիզնես ստեղծել, ինչպես նաեւ օգնել հեշտությամբ հիշել իր մանկության հիշողությունները:

Այսպես, արդեն հիմա ծնողները երեխայի էլ. փոստին նրա նկարները, ինչպես նաեւ նրա կյանքի նշանավոր իրադարձությունների մասին տեղեկություններ են ուղարկում:

Կողքից այս իրավիճակը կարող է տարօրինակ թվալ: Բայց մարքեթինգի ոլորտի փորձագետները լիովին պաշտպանում են այս քաղաքականությունը:

Այսպես, մարքեթինգի պրոֆեսոր Ռոբ Հեչթը նշում է, որ լրատվամիջոցներից կամ համացանցի օգտվողներից անվան ընտրության խորհրդատվությունը կարող է բրենդինգի ռազմավարության կարեւոր մասերից լինել:

Ընդ որում փորձագետը չի բացառում, որ մեծ հասակում երեխան առավելություններ կունենա այսօր ծնողների ստեղծած վիրտուալ ապագայի շնորհիվ:



© NEWS.am Medicine