Գտնվել է խռմփոցի դեմ պայքարի նոր միջոց

22:34   6 դեկտեմբերի, 2018

Գիտնականները խռմփոցի դեմ պայքարի արտասովոր միջոց են առաջարկել: Ինչպես պարզվել է  Ջոնս Հոփքինսի համալսարանի Բժշկական դպրոցի (ԱՄՆ) մասնագետների հետազոտության արդյունքներով, բուժական արդյունքի կարելի է հասնել լեպտին հորմոն ցողելու ճանապարհով:

Լաբորատորիայի աշխատակիցները՝ Վսեւոլոդ Պոլոցկու ղեկավարությամբ լեպտինը հետազոտում են արդեն ավելի 20 տարի: Այս հորմոնն արտադրվում է ճարպային բջիջների կողմից եւ քաղցի ու կշտանալու զգացման կարգավորմանն է մասնակցում գլխուղեղում ախորժակի կենտրոնի վրա ազդեցության ճանապարհով:

Գիտնականներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են որպես ապնոեի (քնի մեջ շնչառության կարճաժամկետ կանգ) թերապիա լեպտինի կիրառման հնարավորության վրա: Ապնոեն դիտվում է ճարպակալմամբ տառապող մարդկանց 50 տոկոսի մոտ, ընդ որում՝ նրանց մոտ կարող են զարգանալ քնած ժամանակ շնչառության հետ կապված նաեւ այլ խնդիրներ:

Ճարպակալմամբ մկների վրա կատարված փորձերով պարզվել է, որ քթի մեջ լեպտինի ընդամենը մեկ դեղաչափը բավական էր, որ քնի ժամանակ կրծողների շնչառության օդափոխությունը 40 տոկոսով մեծանա:

Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Respiratory and Critical Care Medicine ամսագրում:



© NEWS.am Medicine