Տիեզերքում սկսել են օրգաններ տպագրել

11:48   7 դեկտեմբերի, 2018

Միջազգային տիեզերական կայանում պատմության մեջ առաջին անգամ մեկնարկել է օրգանների տպագրության փորձը: Փորձն անցկացնում է տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն, որն ավելի վաղ սովորել է բիոպրինտերով աշխատանքը:

«Փորձի արդյունքում նախատեսվում է աճառային հյուսվածք ստանալ եւ մկան վահանաձեւ գեղձի օրգանային կոնստուրկտ»,- նշված է ռուսական «Ինվիտրո» ընկերության հաղորդագրության մեջ:

Փորձի արդյունքները Երկիր կուղարկվեն ընթացիկ տարվա դեկտեմբերին, կհրապարակվեն 2019-ի սկզբին, համապատասխան հետազոտություններ անցկացնելուց հետո:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, օրգանների բիոտպագրության տեխնոլոգիաները կարող են օգտագործվել քաղցկեղային հիվանդությունների բուժման համար:

Հավելենք, որ «Ինվիտրո» ընկերությունը տնօրինում է բիոպրինտերը մշակող «3D Բիոպրինտինգ Սոլյուշենս» լաբորատորիան:



© NEWS.am Medicine