Սանդուղքը կարող է մարդու սրտի խնդիրների ինդիկատոր լինել

22:45   8 դեկտեմբերի, 2018

Իսպանացի գիտնականները վստահեցնում են, որ առանց կանգ առնելու չորս աստիճան բարձրանալու անկարողությունը սրտի խնդիրների ցուցանիշ է:

Հետազոտության ընթացքում վերլուծվել են սրտանոթային հիվանդություններով կամ նման կասկածանքով 13 հազար մարդու տվյալներ: Պարզվել է, որ նրանց մեջ, ովքեր չեն կարողացել առանց դադարի բարձրանալ սանդուղքով, սրտի հիվանդություններից մահացության թիվը 3 անգամ շատ է եղել:

Փորձի համար մասնակիցներից պահանջվել է վազել կամ քայլել վազքուղու վրա՝ աստիճանաբար ավելացնելով ծանրաբեռնվածությունը: Կամավորների առողջությանը հետեւել են էխոկարդիոգրաֆիայի միջոցով, ինչպես նաեւ նրանց էներգիայի ծախսի աստիճանը մետաբոլիկ համարժեքում չափելով:

Այնուհետեւ հետազոտության մասնակիցների վիճակին հետեւել են 5 տարի։ Այդ ժամանակաընթացքում 1253 մարդ մահացել է սրտանոթային հիվանդություններից, 670 մարդ՝ քաղցկեղից եւ 650 մարդ՝ այլ պատճառներով։

Ստացված տվյալներից ելնելով՝ գիտնականները նշում են ակտիվ ապրելակերպի եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության անհրաժեշտությունը մարդու առողջության համար։

 



© NEWS.am Medicine