88-ամյա կինը դստերն է միացել, ում ծնվելու ժամանակ մահացած էր համարել (տեսանյութ)  

10:45   10 դեկտեմբերի, 2018

Ֆլորիդայում հուզիչ դեպք է տեղի ունեցել: 88-ամյա Ժենեվեւա Պուրինտոնը (Genevieve Purinton) 69 տարի  անց միացել է դստեր հետ, որը նա կարծում էր մահացել է ծնվելու ժամանակ:

New York Post-ը հաղորդում է, որ մայրը եւ դուստրը միավորվել են ԴՆԹ տվյալներով կայքի շնորհիվ: Ժենեվեւան Կոննի Մոուլթրուին ունեցել է 1949 թվականին, երբ 18 տարեկան էր: Ծննդաբերությունից  հետո նրան ասել էին, որ երեխան մահացել է:

69-ամյա Կոննիի որդեգրել էին. Նա մեծացել է Հարավային Քալիֆորնիայում: Որդեգրող մայրը մահացել էր, երբ աղջիկը 5 տարեկան էր, իսկ խորթ մոր հետ հարաբերությունները լարված էին:

ԴՆԹ տվյալների առցանց բազայի շնորհիվ, մայրը եւ աղջիկը նորից միավորվել են: Հանդիպումը հուզիչ էր. Նրանք գրկախառնվել են եւ երկար ժամանակ լաց եղել:

 



© NEWS.am Medicine