Վիրաբույժն ու անեսթեզիոլոգը ծեծկռտուք են սկսել հենց վիրահատության ժամանակ

15:01   10 դեկտեմբերի, 2018

Եգիպտոսի էլ Մանուֆիա նահանգի կլինիկաներից մեկում աշխատող վիրաբույժը եւ անեսթեզիոլոգը վիրահատարանում ծեծկռտուք են սկսել ուղղակիորեն վիրահատության ժամանակ: Վիրաբույժն անգամ հասցրել է անեսթեզիոլոգին մի քանի կտրած վերքեր հասցնել:

Վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ բժիշկները կեսարյան հատման վիրահատություն էին անցկացնում, սակայն վիճաբանել են վիրահատարանում ընդունված կանոնների պատճառով: Առայժմ հայտնի չէ, թե խոսքը կոնրետ ինչ կանոնների մասին է:

Անեսթեզիոլոգը հայտարարել է, որ հրաժարվում է աշխատել հաջորդ վիրահատության ժամանակ, որից հետո վիրաբույժը նրա վրա է հարձակվել «սուր բժշկական գործիքով» եւ նրան մի քանի կտրված վերքեր հասցրել:

Բարեբախտաբար, ոստիկանությանը հաջողվել է վեճին ժամանակին միջամտել, եւ հիմա երկու բժիշկն էլ կկանգնեն վարչական գործերով դատախազի առջեւ, որը պետք է քննություն անցկացնի եւ որոշի՝ ինչ անել հետո:



© NEWS.am Medicine