Մանկության տարիներին քնի ռեժիմը դեռահասային տարիքում ազդում է քաշի վրա

21:37   11 դեկտեմբերի, 2018

Մանկության տարիներին քնի ռեժիմը դեռահասային տարիքում ազդում է քաշի վրա: Ուսումնասիրությունում ընդգրկվել է 5 տարեկան ավելի քան 2 հազար երեխա, որոնց բաժանել են խմբերի՝ քնի ռեժիմից կախված: Մասնակիցներին 10 տարի շարունակ հետեւել են:

Պարզվել է, որ 5-9 տարեկան ամեն երրորդ երեխան պառկել է քնելու՝ ելնելով այդ տարիքի համար ընդունելի ռեժիմից: Քնի ռեժիմի բացակայության եւ քնի համար հատկացված կարճ ժամերի դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը դեռահասային տարիքում բարձրացել է:

Բացի դրանից նրանք, ովքեր մանկության տարիներին քիչ են քնել, պահպանել են այդ սովորությունները, ինչի հետեւանքով դեռահասային տարիքում  նրանց մոտ քնի ոչ բավարար շարունակականություն է նկատվում:

Մասնագետներն ընդգծում են, որ ստացված արդյունքները հաստատում են երեխաների առողջության համար կանոնավոր քնի կարեւոր դերը: Այդ կապակցությամբ նշվում է, որ կարեւոր է ծնողների հետ տեղեկացվածության աստիճանի բարձրացման նպատակով համապատասխան աշխատանքներ տանելը:

Հետազոտության աշխատանքները հրապարակված են Sleep ամսագրում:



© NEWS.am Medicine