Կարել են 67-ամյա տղամարդու՝ դժբախտ պատահարի հետեւանքով անդամահատված ձեռքը (ֆոտո)

14:34   11 դեկտեմբերի, 2018

Աշխատանքի ժամանակ դժբախտ դեպքի հետեւանքով Ճապոնիայից 67-ամյա տղամարդը զրկվել էր ձեռքից, ձեռքը կտրվել էր նախաբազկի շրջանում:

Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոցներից մեկը, որտեղից՝ Shonan Kamakura General Hospital կլինիկա, որը գտնվում է 70 կմ հեռավորությամբ այն վայրից, որտեղ տեղի էր ունեցել դժբախտ դեպքը:

Դժբախտ դեպքից հետո 1 ժամ 54 րոպե անց հիվանդը, ում անունը չի հրապարակվում, արդեն վիրահատարանում էր: Վիրաբույժների խումբը՝ բժիշկ Նաոկի Յոսիդայի ղեկավարությամբ կարողացել է կարել անդամահատված ձեռքը. նրանք ստիպված էին միացնել արյունատար անոթները, նյարդերը, մկանները եւ ջլերը, ձեռքի միջից հեռացնել մետաղական բեկորները, որ մնացել էին մեքենայից: Մասնագետները մետաղական դետալներով միացրել են ոսկորի երկու մասերը՝ այս միջամտությունը կոչվում է օստեոսինթեզ:

Առաջին վիրահատությունից հետո 4 օր անց բժիշկները վերականգնել են ձեռքի մաշկը եւ փափուկ հյուսվածքները՝ մաշկի եւ մկանների ոչ մեծ կտոր վերցնելով հիվանդի մեջքից:

Ընդամենը 4 շաբաթ հետո տղամարդն արդեն կարողանում էր ձեռքը ծալել, իսկ 10 ամիս անց արդեն կարողանում էր ձեռքը գրեթե նորմալ օգտագործել:

Դեպքի մասին հաշվետվությունը հրապարակվել է BMJ Case Reports ամսագրում: 



© NEWS.am Medicine