Առաջին ծննդաբերությունից հետո կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը 80 տոկոսով մեծանում է. հետազոտություն

20:22   11 դեկտեմբերի, 2018

Առաջին ծննդաբերությունից հետո կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը 80 տոկոսով մեծանում է: Այսպիսի անսպասելի եզրահանգում են կատարել Հյուսիսային Կարոլինայի գիտնականները:

Հետաքրքիր է, որ մինչեւ հիմա երեխայի ծնունդը համարվում էր կրծքագեղձի քաղկեղից պաշտպանող գործոն: Գիտնականներն ասում էին, որ ծննդաբերությունից հետո տեղի են ունենում կրծքագեղձի բջիջների փոփոխություններ, որոնք էլ հենց այս գեղձերը պակաս խոցելի են դարձնում չարորակ նորագոյացությունների հանդեպ:  Սակայն տարիքի, մանկածնության եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ կապն իրականում ավելի բարդ է, քան կարող է առաջին հայացքից թվալ:

Ամերիկացի հետազոտողները զգուշացնում են, որ 25 տարեկանից հետո ծննդաբերած կանայք մտնում են կրծքագեղձի վաղ քաղցկեղի մեծ ռիսկի խմբում: Գիտնականների խոսքով՝ քաղցկեղի այս տեսակի զարգացման հավանականությունն ավելի մեծ է առաջին ծննդաբերությունից հետո առաջին 5 տարիներին: Իսկ ծննդաբերությունից հետո 23 տարի անց հավանականությունը զգալիորեն նվազում է:

Նշենք, որ կրծքագեղձի քաղցկեղը ամբողջ աշխարհում քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է: Ըստ վիճակագրության՝ վաղ թե ուշ կրծքագեղձի քաղցկեղին բախվում է յուրաքանչյուր 8-րդ կինը: Ոմանց այս հեռանկարն այնքան է վախեցնում, որ նրանք ենթարկվում են նախազգուշական մաստէկտոմիայի, ինչպես դա արել է հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին: Ճիշտ է, նրան նման որոշման է դրդել BRCA1 գենում մուտացիայի առկայությունը, որը նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնում է մինչեւ 80 տոկոսով:



© NEWS.am Medicine