Նոր թեսթը ստույգ կկանխատեսի տեսողության կորստի վտանգը

21:03   13 դեկտեմբերի, 2018

Australian National University-ի (Ավստրալիա) գիտնականները մշակել են մի թեսթ, որը մակուլյար դեգեներացիան հայտնաբերում է դրա զարգացման ամենավաղ շրջանում։ Այդ թեսթը կարող է փրկել ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց տեսողությունը։

Գիտնականները այս թեսթի մշակման ժամանակ օգտագործել են մի մոդել, որն ակներեւ ցույց է տալիս մակուլայում ֆոտոռեցեպտորային բջիջների դեգեներացիան։

Մակուլան աչքի եղջերաթաղանթի կենտրոնն է, որտեղ կենտրոնանում է լույսի փունջը։ Թեսթը կոչված է գնահատելու մակուլայում ֆոտոռեցեպտորային մոլեկուլները։ Եթե այս տեղեկատվությունը համադրվի հիվանդության հանդեպ ժառանգական հակում ունենալու հետ, կարելի է ստույգ կանխատեսել հիվանդության զարգացման ռիսկը։

Ներկայում մակուլյար դեգեներացիան, որպես կանոն, ախտորոշում են այն փուլում, երբ աչքի մեջ անդառնալի փոփոխություններ են կատարվել, այդ պատճառով քիչ բան է հնարավոր անել, եւ պացիենտը կուրանում է։ Եթե մակուլյար դեգեներացիան հայտնաբերվի առավելագույնս շուտ, կարելի է գտնել ելքը՝ օգտագործելով դեղամիջոցներ կամ դիմելով վիրաբուժական միջամտության։



© NEWS.am Medicine