Մակաբույծ որդերը մեծացնում են ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը

12:13   14 դեկտեմբերի, 2018

Շիստոսոմ մակաբույծ որդերը մեծացնում են ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը:

PLoS Neglected Tropical Diseases-ում հրապարակված հոդվածում ասվում է, որ ամերիկյան գիտնականների խումբը Զամբիայում ՄԻԱՎ ունեցող 2 հազար մարդկանց շրջանում հետազոտություն է անցկացրել: Նրանք բոլորը ընտանիքներ ունեին, ընդ որում նրանց կանայք ՄԻԱՎ-ով վարակված չէին եւ նրանց հետ սեռական կապի մեջ էին մտնում՝ ոչ միշտ հակաբեղմնավորիչներ օգտագործելով:

ՄԻԱՎ ունեցող մասնակիցների կեսի արյան մեջ հակամարմիններ կային, որոնք ցույց էին տալիս շիտոսոմների առկայություն:

Դեռ 10 տարի առաջ գիտնականները փորձի միջոցով պարզել էին, որ տվյալ մակաբույծ որդերով վարակված պրիմատների մոտ մեծանում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը:

Այժմ նման օրինաչափությունը հայտնաբերվել է մարդկանց մոտ: Պարզվել է, որ շիտոսոմ ունեցողները երկու անգամ ավելի հաճախ են  վարակվել ՄԻԱՎ-ով եւ 2-3 անգամ ավելի հաճախ մահացել ՁԻԱՀ-ից:

 Մասնագետները նշում են, որ տվյալ փաստը կարող է բացատրել Աֆրիկայի մայրցամաքում ՄԻԱՎ դեպքերի ավելացումն ու տարածումը: ԱՀԿ տվյալներով՝ շիտոսոմոզից բուժման կարիք ունեցող մարդկանց մոտ 90 տոկոսը ապրում է Աֆրիկայում: Ընդ որում՝ աֆրիկացիների միայն 14 տոկոսն է հակագելմինտային դեղեր ընդունում:

Հետազոտության արդյունքները հաշվի առնելով՝ գիտնականներն ընդգծում են, որ մակաբույծների դեմ պայքարը կդանդաղեցնի աֆրիկյան երկրներում իմունոդեֆիցիտի վիրուսի տարածումը:

 



© NEWS.am Medicine