Սուզվելուց հետո ջրասուզակի մարմինը այտուցվել է եւ 30 կգ-ով ավելի ծանր դարձել (ֆոտո)

23:49   14 դեկտեմբերի, 2018

Պերուից ջրասուզակ Ալեխանդրո Ռամոսի մարմինը խորասուզման ժամանակ կտրուկ մեծացել է ծավալով  եւ 30 կգ-ով ավելի ծանր դարձել: Միջադեպը պատահել  է արտասովոր իրավիճակի պատճառով:

Դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Ռամոսը 30 մետր խորության վրա աշխատում էր. շնչառության համար օդ մղող փողրակի վնասման պատճառով տղամարդը ստիպված է եղել արագ մակերեւույթ բարձրանալ:

Արագ ջրի մակերեւույթ բարձրանալը ջրասուզակների համար խնդիր է. նրանց մոտ կարող է դեկոմպրեսիոն հիվանդություն զարգանալ, իսկ ծանր դեպքերում ամեն ինչ կարող է մահացու ելքով ավարտվել:

Ալեխանդրո Ռամոսը ողջ է մնացել, բայց նրա մարմինն այտուցվել է:

Ավելին՝ նրա քաշը 30 կգ-ով ավելացել է: Տղամարդու բիցեպսները եւ կրծքավանդակի մկանները հսկայական են դարձել՝ ինչպես նավաստի Պոպայի մոտ նույնանուն մուլտֆիլմից:

Գումարի բացակայության պատճառով Ռամոսը չի կարողացել դիմել բժշկական օգնության:

 Սակայն դեպքից հետո նա չի կարողացել աշխատել, խուսափել  է մարդկանց հետ հանդիպելուց, դեպրեսիայի մեջ ընկել եւ անգամ մտածել ինքնասպանության մասին:

Դժբախտաբար, նրա դեպքով հետաքրքրվել են Լիմայի բժշկական կենտրոնից:

Այնտեղ անցկացված հետազոտությունը ցույց  է տվել, որ ջրասուզակի օրգանիզմում ճարպային հյուսվածքը մեծացել է դրա մեջ ներթափանցած ազոտի պղպջակների պատճառով: Բացի բուժումից տղամարդը նաեւ պլաստիկ վիրահատություններ պետք է անի:



© NEWS.am Medicine