Դատարանը թույլ է տվել բժիշկներին անդամատել տղամարդու ոտքը՝ նրա ցանկությանը հակառակ

21:31   14 դեկտեմբերի, 2018

Բրիտանիայում դատարանը թույլ է տվել բժիշկներին անդամատել տղամարդու ոտքը՝ նրա ցանկությանը հակառակ:

The Independent-ը հաղորդում է, որ տղաամրդու ոտքը ախտահարել էր գանգրենան: Վիրահատությունից նա հրաժարվել էր, թեեւ լուրջ վտանգ կար, որ գանգրենան կտարածվի ողջ մարմնով եւ կսպանի նրան:

Հիվանդանոցի ղեկավարությունը ստիպված է եղել դատարան դիմել հիվանդի ախտահարված վերջույթը անդամատելու թույլտվութուն ստանալու համար: Դատավորը կլինիկայի օգտին որոշում է կայացրել:

Դատարանի որոշման համաձայն բժիշկները կարող են անդամատել տղամարդու ոտքը, եթե անգամ նա դիմադրի:

Բայց հավանաբար հիվանդը հանգստացնող դեղեր կստանա: Դատարանը դիտարկել է նման տարբերակը խնդրի լուծման համար եւ անդամատման նպատակով թույլատրել է դրանց օգտագործումը:

Հարկադրական վիրահատության մասին վճիռը կայացնող դատավորը համարել է, որ հիվանդը չի կարողացել ինքնուրույն իր բուժման մասին ճիշտ որոշում ընդունել:



© NEWS.am Medicine