Կրծքի մեծացման 5 անհաջող վիրահատության հետեւանքով կնոջ մի կուրծքը մյուսից մեծ է դարձել (ֆոտո)

12:50   15 դեկտեմբերի, 2018
Տեխասից 44-ամյա Հոուփը դաժանորեն է հատուցել կուծքը մեծացնելու իր ցանկության համար: Կրծքի մեծացման 5 անհաջող վիրահատության հետեւանքով կնոջ մի կուրծքը մյուսից մեծ է դարձել, հայտնում է The Daily Mail-ը: Դրանից բացի, կրծքերի տեղադրությունն անհամաչափ է դարձել, իսկ աջ կուրծքը սպիի պատճառով դեֆորմացվել է:

Իրավիճակից ելք գտնելու հույսով կինը դիմել է հեռուստատեսությանը եւ մասնակցել ռեալիթի շոուի, որի շրջանակում նրան հաջողվել է վիրաբույժների բարձրորակ օգնություն ստանալ:

Բժիշկները տեսածն անվանել են «վատթարագույն բարդություններից մեկը» եւ նախազգուշացրել են, որ հաջողության հավանականությունը փոքր է: Հոուփին փրկելու համար վիրաբույժները հեռացրել են կրծքի հին իմպլանտները, բարձրացրել կրծքի մկանը եւ նոր իմպլանտներ են դրել: Դրանից բացի, նրանք հեռացրել են հին սպիավոր հյուսվածքը, որը հիվանդի կուրծքը խեղում էր:

Հոուփը կուրծքը մեծացնելու համար բժիշկներին սկսել է դիմել 24 տարեկանից, եւ այդ ժամանակից սկսած յուրաքանչյուր վիրահատությունը նրա վիճակը միայն խորացրել է: Վիրաբուժական հինգերորդ միջամտությունից հետո նա ստիպված էր 1,5 տարի ապրել անհամաչափ կրծքով: «Ես մտածում էի, որ այս խելացնորությունն ավարտ չի ունենա»,- խոստովանում է նա:

Source: The Daily Mail

Photos: E! Entertainment/BACKGRID



© NEWS.am Medicine