«Անհավանական Հալքից» դերասանին հոսպիտալացրել են թոքաբորբի դեմ պատվաստանյութի պատճառով (ֆոտո)

15:50   15 դեկտեմբերի, 2018
67-ամյա Լու Ֆերինյոն, որը հայտնի է «Անհավանական Հալքը» սերիալում գլվավոր դերի մարմնավորմամբ, հոսպիտալացվել է թոքաբորբի դեմ պատվաստանյութի պատճառով: Այս մասին հայտնում է CNN-ը:

Ֆերինյոն իր Твиттер-յան էջում հրապարակել է հիվանդասենյակից լուսանկար՝ տեղեկացնելով, որ անհաջող ներարկումից հետո իր երկգլուխ մկանի մեջ ջուր է հավաքվում:

Պատվաստանյութերի ներարկման հետ կապված ուսի վնասվածքները (shoulder injuries related to vaccine administration, SIRVA) չափազանց հազվադեպ են պատահում: SIRVA-ն ձուսպային պարկում ներարկման հետեւանք է: Դրա հետեւանքով մարդը դժվարություններ է ունենում ձեռքը բարձրացնել փորձելիս, նրա մոտ առաջանում է սուր ցավ եւ խանգարված քուն:

ԱՄՆ-ում SIRVA-ի դեպքերի հայտնաբերման հետ կապված՝ Դաշնային գանգատարկման դատարանին կից հատուկ կոմիտե է ստեղծվել: Սա նշանակում է, որ պատվաստման հետեւանքով վնասվածքից հետո տուժողը կարող է դատարան դիմել՝ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման վճարման հասնելու համար:

 



© NEWS.am Medicine